Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ

ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը:

Ամեն տարի օգոստոսի 1-ից 7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը. նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը:

Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:

Այն ապահովում է`

  • առաջին 6 ամիսներին` անհրաժեշտ էներգիան և սննդանյութերը,
  • 6-12 ամսականների համար` սննդային պահանջների կեսից ավելին,
  • մեկ տարեկանից հետո` 1/3-ը:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում են երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով մինչև 6 ամսականը, ապա կերակրումները շարունակել` տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ զուգակցված:

Երեխան պետք է կերակրվի կրծքով այնքան, ինչքան ընդունելի է մոր և մանկան համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ